copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:27 08-11-2022

Քանի՞ տրանսպորտային միջոց է արդեն վկայագրվել, և գազով աշխատող քանի՞ մեքենա կա Հայաստանում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

Տրանսպորտային միջոցներում նախկինում տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը բավականին սուր ընթացք ստացավ և համապատասխան լիցենզավորված կազմակերպություններում հատկապես մայիսից սկսվեց հսկայական հերթերի կուտակումը: Արդեն հուլիսին այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ հերթը հասնում էր մինչև... տարեվերջ: Ի վերջո, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարեց, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված ընկերություններում արդեն հերթագրված տրանսպորտային միջոցները օգոստոսի 1-ից գազալիցքավորման կայաններում կարող են լցավորվել՝ ներկայացնելով լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը:

Սակայն այս ամբողջ ընթացքում որևէ գազալցակայանում ո՛չ վկայագրման, ո՛չ հերթագրման փաստաթուղթ չեն պահանջում: Որքան էլ ստուգումն ու վկայագրումը անվտանգության տեսանկյունից կարևոր է, պարտաճանաչ վարորդների շրջանում առաջ է գալիս անարդարության և «անիմաստ ծախս» անելու զգացողություն: «Փաստը» դիմել է ՏԿԵՆ՝ ճշտելու, թե ներկա դրությամբ քանի տրանսպորտային միջոց է վկայագրվել: Նախարարությունից հարցմանն ի պատասպան տեղեկացրել են, որ, ըստ գազաբալոնների պարբերական վկայագրման շտեմարանի տվյալների, 2022 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ վկայագրվել է 130783 տրանսպորտային միջոց։ Մեզ հետաքրքրում էր, թե ընդհանուր առմամբ գազով աշխատող քանի տրանսպորտային միջոց կա Հայաստանում, որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե վերոնշյալ թիվը ընդհանուրի որ մասն է կազմում:

ՏԿԵՆ-ից պատասխանել են, որ ստույգ տվյալների չեն տիրապետում: «Մինչև գազաբալոնների տեղադրումը և վկայագրումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում ներառելը Հայաստանի Հանրապետությունում գազաբալոնները տեղադրվել են առանց հաշվառման, ուստի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող տրանսպորտային միջոցների ստույգ տվյալների չի տիրապետում»,-նշված է նախարարության պատասխանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը