copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:10 01-11-2022

Շուշիի դեկլարացիային պետք է հավասարակշռի Կապանի դեկլարացիան

Եթե փորձենք կարճ ձևակերպել, թե ինչ պրոցես է գնում, ապա կարող ենք ասել, որ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ սկսում է ձևավորվել իրանա-հայկական տանդեմ, որքան էլ Հայաստանի ներկայիս իշխանությունը սեղանի տակից դրան չխոչընդոտի: Իսկ Ռուսաստանը, հաշվի առնելով նրա ներկա թուլացած վիճակը, փորձում է հանդես գալ այդ երկու տանդեմների միջև որպես միջնորդ, ժամանակ շահելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Աշխարհաքաղաքական առումով սա բնական պրոցես է: Հարավային Կովկասը Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար կենսական տարածքներ են և մեր ռեգիոնում կարող է խաղաղություն տիրել միայն այն դեպքում, երբ այդ երեք երկրների միջև ուժերի բալանս ստեղծվի: Հակառակ դեպքում նրանց միջև մեծ պատերազմն անխուսափելի է:

Քանի որ Թուրքիայի դերը գնալով մեծանում է, որը հենվում է Ադրբեջանի վրա, ունի դաշնակցային համագործակցություն Վրաստանի հետ, ապա խախտված ուժերի բալանսը վերականգնելու համար Ռուսաստանն ու Իրանը պետք է հենվեն Հայաստանի վրա:
Ավելի պարզ ասեմ, Շուշիի դեկլարացիային կարող է հավասարակշռել Կապանի դեկլարացիան:
Այս մոդելը խաղաղության միակ գրավականն է, անկախ նրանից, թե Հայաստանի ներկա ղեկավարությունը որքանով չխառնի խաղաքարտերն ու դրանով չփորձի մեզ տանել մեծ պատերազմի: Իսկ մեծ պատերազմում շահագրգռված է Արևմուտքը, նույնպես հասկանալի պատճառներով, ինչի մասին այստեղ խոսելն ավելորդ է:

Սա չի նշանակում, որ Արևմուտքը մեր թշնամին, նա ընդամենն իր խաղն է խաղում, ինչը մեզ համար մեծ վտանգ է ներկայացնում: Այլ աշխարքաղաքական դասավորության դեպքում վիճակը կարող է հակառակն էլ դառնալ, սակայն այսօր ունենք այն, ինչն ունենք»,- գրել է քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է