Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:39 31-10-2022

Այն բլուրը, որի վրա ադրբեջանցիները տեսանելի են եղել սեպտեմբերի 14-ից, մինչև հիմա այնտեղ են․ ջերմուկցի

Համացանցի ջերմուկցի օգտատերերից մեկը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԶՈԻ ԳՇ պետի այսօրվա հայտարարություներին։

«Համացանցում հանդիպեցի , որ ակտիվ շրջանառվում է այն լուրը, ըստ որի Ջերմուկի հատվածում ՀՀ տարածք ներխուժած թուրքերը հետ են գնացել։

Ինչքան հասկացա` բոլորը Հղում էին կատարում գլխավոր շտաբի պետի այդ թեմայով արտահայտած մտքերին։

Նախ` գտա այդ հարցազրույցը և նայեցի։

Ճիշտն ասած, հստակ ոչինչ չասող և «թեման փակելու» տանող խոսքեր էին ու վերջ։

Հիմա ես կասեմ իրականությունը, որը ոչ ռազմական գաղտնիք է, ոչ էլ թաքցնելու բան և ցանկացած ոք հետաքրքրության դեպքում կարող է իր աչքերով տեսնել ու համոզվել։

Թուրքերը սեպտեմբերի 13- ին և 14 -ին մոտ ութ կիլոմետր լայնությամբ և մոտ ութ կիլոմետր խորությամբ Ջերմուկի հատվածում ներխուժել են ՀՀ տարածք և կոնկրետ այն բլուրը, որի վրա նրանք տեսանելի են եղել այդ օրվանից, մինչև հիմա այնտեղ են։

Բոլորից շատ հենց մենք` ջերմուկցիներս ենք ուզում, որ թշնամին րոպե առաջ լքի այդ տարածքները, բայց իրականությունն այլ կերպ ներկայացնելու կամ այդ չլուծված խնդիրը իբրև լուծված ներկայացնելն ինձ համար անհասկանալի է։

Այո՛, թուրքերը շարունակում են մնալ նույն տեղում և դա կարևորագույն խնդիր է, որը թաքցնելով հարցը չի լուծվի, պիտի բարձրաձայնվի և քայլեր ձեռնարկվի առողջարանային քաղաքի մատույցները դրանցից մաքրելու ուղղությամբ...»։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար