Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:45 29-10-2022

Մինչև 2018 թվականը ԼՂ-ն եղել է կարգավորման ենթակա հարց․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «միջազգային հանրությունը, բոլոր պետությունները՝ առանց բացառության, Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս»։

«Կա՞ երկիր, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս չի համարում, թող հայտարարի»,- այսօր այսպիսի թրքաբարո միտք է ասել հայկական խավարամտության ու դավադրությունների գերաստղ Նիկոլը:
Այո մինչև 2018 թվականը աշխարհի երկրների մեծ մասի համար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում կարգավորման ենթակա հարց:

Երկրների ճնշող մեծամասնությունն աջակցում էր ԵԱՀԿ ՄԽ գործընթացին, որի գործունեության առանցքում էր ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը: Երկրների ճնշող մեծածասնությունը` հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մինչև 2018 թվականը չի հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչում են որպես Ադրբեջանին անքակտելի մաս:

Նիկո´լ, քո միտումնավոր պարտությունն ու մորթապաշտ տեսակն է հասցրել նրան, որ այսօր, թքած ունենալով ՀՀ իշխանությունների վրա, հայտարարում են, որ Ղարաբաղը «Ադրբեջանի մաս է»:
Քեզ վռնդելուց որոշ ժամանակ հետո, համոզված եմ, որ աշխարհի շատ երկրներ նորից պատշաճ ուշադրություն են դարձնելու Արցախի ժողովրդի անվտանգության երկարաժամկետ երաշխիքների և ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Դրա համար ենք ասում՝ մի ստորագրիր որևէ թուղթ, որը ենթադրում է Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում, և օր առաջ հեռացրեք ձեր կործանարար թրքամետ ներկայությունը ՀՀ իշխանությունից:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն այսօր էլ է հնարավոր առաջ մղել, բայց դու չես անում, որովհետև.

Ա) վաղուց դավաճանել ես Արցախին ու հայկական շահերին

Բ) կապիտուլյացիա ես ստորագրել և պատրաստվում ես երկրորդ կապիտուլյացիան ստորագրելուն:

Հ.Գ. ՔՊ թափառախմբի այսօրվա հավաքույթում հնչած մտքերը դարձել են ադրբեջանական կայքերի ոգևորության նյութեր»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արտակ Զաքարյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել