copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 28-10-2022

Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալը վերահսկում են «Մանկական Եվրատեսիլ»-ի ֆինանսական հատվածը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունները խիստ գաղտնի են պահում «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթին հատկացվելիք գումարի չափը, ասես ռազմական գաղտնիք լինի: Այս ընթացքում դեռ ոչ մի պետական կառույց չի խոսել, թե որքան գումար է ծախսվելու պետական բյուջեից այդ մրցույթի անցկացման համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթի կազմակերպման համար հատկացված ֆինանսական հատվածը վերահսկվելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ու իր տեղակալ Բագրատ Բադալյանի կողմից: Խոսքը ԱՄՆ-ում մոտ 600.000 դոլարով տուն գնած Բագրատ Բադալյանի մասին է:

Պարզվում է՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ֆինանսական հատվածի հետ կապված գրեթե 0 դերակատարություն ունի: Ի դեպ, այս մասին հարցում «Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ ուղարկել է նաեւ ՀՀ կառավարություն, սակայն դեռ պատասխան չունենք: Երեկ կառավարության լրատվականից մեզ փոխանցեցին, որ մեր հարցումը վերահասցեագրել են պետական մյուս կառույցներին, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն այս մրցույթի անցկացման գործում:

Մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարեսկզբին կառավարությունը գումար էր հատկացրել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը մարզահամերգային համալիրում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության միջոցառումը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, գիտության եւ արվեստի STARMUS 6-րդ փառատոնը, Ծանրամարտի եվրոպայի առաջնությունն անցկացնելու նպատակով: Օրինակ՝ համալիրի մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով հատկացվել էր 170 մլն 520 հազար դրամ, 60 մլն դրամ՝ ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման համար, իսկ, ահա, հանդերձարանների եւ միջանցքի վերանորոգման համար հատկացված գումարը կազմել է 42 մլն դրամ, փոխարինման ենթակա երկու վերելակի ձեռքբերման նպատակով 22 մլն 800 հազար դրամ է հատկացվել:
Տեղեկացնենք, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանում անցկացվելու է «Մանկական Եվրատեսիլ – 2022» երգի միջազգային մրցույթը»։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել