copy image url
Միտք 3 տարի առաջ - 13:51 27-10-2022

Պաշտոնական «հարգանք»՝ թուրքական բեռնատարների ֆոնին


Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմերն այսօր տեսախցիկների ուղեկցությամբ գնացել են Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղիկներ խոնարհելու․ հաղորդում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։


«Հարգանքի տուրք։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունից անցել է 23 տարի, սակայն վերքերը չեն ամոքվում: Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհերի հիշատակին»,- գրված է մարզպետարանի հաղորդագրության մեջ:

Հարգանքի տո՞ւրք․ փողկապով և դեմքի պատշաճ արտահայտությամբ լուսանկարվող պաշտոնյաների ֆոնին բեռնատարներ են՝ թուրքերեն գրություններով (gözde․ uluslararasi tasimasilik - հայերեն՝ սիրելի. միջազգային բեռնափոխադրումներ) կարդում ենք առաջին բեռնատարի վրա։


Սա չի կարող լինել պատահականություն․ պաշտոնական նման այցերը, որոնց բոլոր դետալներն են հաշվարկված լինում, պատահականորեն չեն կրում այս աստիճան ակնհայտ սիմվոլիկա։
Վազգեն Սարգսյանը, որ իր կյանքն անմոռաց նվիրեց թուրք ու թաթարերից հայրենիքի ազատագրմանը՝ մինչև իր կյանքի վերջին օրը՝ դաժանաբար սպանվելու պահը պայքարելով հայոց պետականության կայացման համար, հիմա պաշտոնյաների կողմից «հարգանքի է արժանանում» թուրքական ապրանքով բեռնված մեքենանարի ֆոնին։




Սա սիմվոլն է այս իշխանության, որ երևութական հարգանք է լուսանկարում թուրքական ապրանքների ֆոնին։ «Սիրելի՜»,- պատասխանում է թուրքական կողմը։


Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա