copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 23:49 21-05-2023

Տիկին ՄԻՊ-ն ում մոտ է հարգանք վայելում, որ նրա կոչերն էլ բանի տեղ դնեն․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը «բլա-բլա-բլա» ու «բառակույտ» է որակել զոհված զինծառայողի ծնող, Աշոտ Փաշինյնին առևենգելու գործով կալնավորված Գայանե ՀԱկոբյանի (Մարտիրոսյան) վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարությունը։

«Մեկն ուղարկեց ՄԻՊ-ի հաղորդագրությունը Գայանեի գործով։ Հարցրեց՝ կասե՞ս ինչ է ուզում ասել։ Պատասխանեցի շատ կարճ՝ բլա-բլա-բլա։ Բառակույտ։

Առհասարակ՝ ինձ հետաքրքիր է, թե ում մոտ է «բարձր հեղինակություն» վայելում տիկին ՄԻՊ-ը, որը համաձայնելով աշխատել ՔՊ-ի ՄԻՊ՝ կորցրեց շատ ու շատ մարդկանց, այդ թվում՝ իմ հարգանքը։ Իրոք հետաքրքիր է։ Ու՞մ մոտ է հարգանք վայելում։

Օրինակ ես գիտեմ, որ շատ մարդիկ ինձ հարգում են ու միաժամանակ շատ մարդիկ ինձ չեն հարգում (կա՛մ իմ դեմ պարբերաբար իրականացվող նիկոլական սև փիառ-արշավների պատճառով, կա՛մ սուբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ իրենց կամ իրենց հարազատներին ժամանակին ցածր գնահատական եմ նշանակել, կա՛մ էլ միգուցե օբյեկտիվ պատճառներով)։ Դա ես գիտեմ ու շատ նորմալ եմ վերաբերվում իմ նկատմամբ եղած վերաբերմունքին։

Իսկ տիկին ՄԻ՞Պ-ն ում մոտ է հարգանք վայելում, որ նրա կոչերն էլ բանի տեղ դնեն։

ՀԳ. Եթե այդ պաշտոնը զբաղեցնողը նորմալ մարդ լիներ, ապա այսօր սուս ու փուս հրաժարական կտար, ոչ թե բլա-բլա-բլաներ կգրեր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
09:35 Լևոն Մնացականյանն ու Բաքվի բանտերում գտնվող հայերը հրաժարվում են հանձնվել կյանքի ծանր փորձությանը. գեներալ ջան, ծնունդդ շնորհավոր
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում