copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:16 26-10-2022

Արագածոտնի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

Ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 28-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Թալին քաղաքի, Մաստարա, Աշնակ, Թաթուլ, Ակունք, Իրինդ, Դավթաշեն, Եղնիկ, Շղարշիկ, Կաթնաղբյուր, Դաշտադեմ, Արտենի, Արագածավան բնակավայրերի գազասպառողների, «Արսուր», «Սափեյան Եղբայրներ», «Քարավան», «Վինթեր Ֆլաուեր», «ՍՎ.ԱՆ.ՈՐ․», «Գալոֆարմ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Հիդդեն Գոլդ» ՍՊԸ-ի, «Արագած պեռլիտ» ԲԲԸ-ի, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ մեկտեղ նշելով, որ նույն նպատակով հոկտեմբերի 27-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Ավշար գյուղի գազասպառողների, ժամը 10:00-18:00-ն՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի, Հակոբջանյան, Մխիթարյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Վերին Այգեստան» և «Ներքին Այգեստան» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել