copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:46 26-10-2022

«Խի Նիկոլը չագուչ ունի, ես չեմ ունենա՞»․ Արուսյակ Ալեքսանյանը քաղաքական պատվերը չի հասկացել

Oragir.News-ի տեղեկություններով, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորումը ուղղակիորեն կապված է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակության՝ Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ կիրառված՝ գրավով ազատ արձակելու որոշման հետ։

Այն բանից հետո, երբ օգոստոսի 22-ին դատարանի բակում տեղի էր ունեցել ծեծկռտուք Սերգեյ Գրիգորյանի և «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի միջև, իշխանությունները փորձել են պատժել իրենց «սրտի քրեական հեղինակության»՝ «Չաղ Ռուստամի» դեմ ոտնձգությունը և նոր քրեական գործ են հարուցել տվել Սերգեյ Գրիգորյանի նկատմամբ։

«Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանին չկալանավորելու դիմաց Էրիկ Ալեքսանյանի միջոցով գումար է առաջարկվել դատավոր Արուսյակ Ալեքսնյանին, ինչից դատավորը չի հրաժարվել և գրավով ազատ է արձակել մեղադրյալին՝ չհասկանալով, որ այդ միջնորդությունը ևս իշխանության շատ բարձր օղակից եկած պատվեր է։

Oragir.News-ի տեղեկություններով, գործում առկա են նաև որոշ զավեշտալի մանրամասնություններ։ Օրինակ՝ կա մի գաղտնալսման ձայնագրություն, որտեղ դատավորի մայրը հեռախոսային խոսակցության ժամանակ հարցնում է աղջկան, թե ինչ է անելու, ինչին Արուսյակ Ալեքսանյանը պատասխանում է, թե գնում է «չագուչ անելու»։

Մայրը զարմանում է, թե արդյոք աղջիկը «չագուչ ունի», ինչին աղջիկն արձագանքում է․ «Խի Նիկոլը չագուչ ունի, ես չեմ ունենա՞»։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ