Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:29 24-10-2022

Սա փաստաբանի մտքի ու խղճի քաղաքական հետապնդում է․ փաստաբանն Էրիկ Ալեքսանյանի կալանավորման մասին

Այս պահին երկրի իշխանությունները, կալանավորելով փաստաբանին հետապնդում են փաստաբանի այն պայմաններում, երբ նա ունի բազմաթիվ հնչեղ գործեր ու հաղթանակներ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց փաստաբան Աննա Ծառուկյանը։

«Անձամբ ես սա դատապարտում են նրա համար, որ սա, ըստ էության, նաև իր պաշտպանյալների իրավունքների խախտում է, որովհետև Էրիկ Աեքսանյանի գործողությունները որևէ կերպ և որևէ մեկը չի կարող փոխարինել։ ՄԵզնից որևէ մեկի գործելաոճը, որպես փաստաբան, ուղղակիորեն հնարավոր չէ փոխարինել։

Հետևաբար, էսպիսի բիրտ կալանավորումը, էսպիսի բիրտ ձևով հենց դատարանի դիմացից ձերբակալումը, խաղում է մեր հեղինակության հետ»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ մի շարք պաշտպանյալներ արդեն իսկ արձագանքել են տեղի ունեցածին։

«Ասել են, որ եթե ձեզ հետ են այսպես վարվում, ապա մենք ի՞նչ հույսեր ունենք, որ դուք մեր փոխարեն բարձրաձայնում եք մեր իրավունքների մասին։ Մենք որևէ ձևով այլևս հույսեր չունենք»,- հայտարարեց Ծառուկյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ տեղի ունեցածը միջազգային նորմերի խախտմամբ միջամտություն է, որը պետք է համարժեք արձագանք ստանա։

«Մասնավորապես, ՄԱԿ-ի փաստաթղթով, որը վերաբերում է փաստաբանների դերին։ Այնտեղ սկզբունքների մեջ հստակ արձանագրված է, որ փաստաբանը ցանկացած ձևով պետք է պաշտպանված լինի դատական, վարչական, տնտեսական ու այլ հետապնդումներից։ Ուստի, սա ուղղակիորեն խոսում է մի բանի մասին, որ սա ո՛չ միայն քաղաքական հետապնդման տարրեր է իր մեջ պարունակում, այլև պայմանավորված վերջինիս հնչեղ գործերով, այլև խղճի ու մտքի քաղաքական հետապնդում է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան