copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:51 24-10-2022

Տեղահանված անձանց կարգավիճակը կսահմանվի օրենքով. Արցախի պետնախարարի խորհրդականը որոշ պարզաբանումներ է ներկայացրել

Արցախի կառավարությունը Արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Հակադիր տեղահանված անձանց մասին» օրենքի նախագիծ:

Արցախի պետական նախարարի խորհրդական, օրինագծի աշխատանքները համակարգող Էլինա Մխիթարյանը հայտնում է, որ դրանով սահմանվում են հարկադիր տեղահանված անձի իրավական կարգավիճակն ու այն ստանալու հիմքերը, հարկադիր տեղահանված անձի իրավունքներն ու պարտականությունները , պետական երաշխիքները, կարգավիճակ տրամադրելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

«Նախագծի նպատակը հարկադիր տեղահանված անձի իրավունքների ապահովման, փաստացի բնակության վայրում ինտեգրման, հիմնական պահանջմունքների հետ կապված խնդիրների լուծմանն աջակցելու մեխանիզմների իրավական հիմքերի ստեղծումն է»,-նշեց Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ հարկադիր տեղահանված անձանց կարգավիճակն Արցախում , ինչպես Արցախյան առաջին՝ 1991-1994 թվականների, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որևէ իրավական ակտով ամրագրված չէր, ինչը մեծաթիվ խնդիրներ առաջ բերեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ բնակչության 30 տոկոսը հայտնվեց հարկադիր տեղահանված անձի կարգավիճակում:

«Հարկադիր տեղահանված անձինք և փախստականներ եզրույթները հաճախ են առնչվում իրար՝ ընդհանրությամբ, որ նրանք մարդիկ են, ովքեր ստիպված էին անհատապես կամ խմբերով լքել իրենց տները: Չնայած փախստականները և հարկադիր տեղահանվածներն իրականում բախվում են գրեթե նույնօրինակ խնդիրների, նրանց միջև առկա են ակնհայտ տարբերություններ՝ հատկապես իրավական կարգավիճակի առումով: Այդ պատճառով նպատակահարմար է ոչ թե հարկադիր տեղահանված անձանց հետ իրավահարաբերությունները կարգավորող նորմերն արտացոլել փախստականներին առնչվող իրավական ակտերում, այլ ընդունել նոր իրավական ակտ, ինչն ունի նաև քաղաքական ենթատեքստ»,- ասաց պետնախարարի խորհրդականը՝ պարզաբանելով միջազգային և միջազգային հումանիտար իրավունքում օգտագործվող «փախստական» և «ներքին տեղահանված անձ» եզրույթները:

Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ ներքին տեղահանվածներն այն անձինք են, ովքեր ռազմական գործողությունների, համատարած բռնությունների, ինչպես նաև տարերային և մարդածին աղետների պատճառով հարկադրված լքում են իրենց մշտական բնակության վայրը, և տեղափոխվում են տվյալ երկրի մեկ այլ բնակավայր։ Ըստ նրա՝ միջազգային եզրույթը, որն ամրագրվել է 1998 թվականին՝ «Երկրի ներսում տեղահանված անձանց մասին» ղեկավարվող սկզբունքներ» փաստաթղթով, նրանց նշում է որպես տեղահանված անձինք:

«Դրան զուգահեռ՝ մենք ուսումնասիրել ենք բոլոր այն երկրների օրինակները, որոնք ունեցել են նմանատիպ խնդիր և դիտարկել ենք, թե ինչպես են դա տեղավորել միջազգային իրավունքի դաշտում: Ըստ այդ օրինակների՝ բոլորն օգտագործում են «հարկադիր տեղահանված» ընդհանուր եզրույթի դրույթները, որպեսզի ցույց տան, որ այդ անձը հարկադրաբար է լքել իր տունը: Սա ամենաքիչ խոցելի եզրույթն է, որ տեղավորվում է միջազգային իրավունքի դաշտում, և որպեսզի հետագայում այդ անձանց իրավունքներ ներկայացվեն միջազգային ատյաններում։

Ըմբռնմամբ մոտենալով հասարակության էմոցիոնալ այն դիտարկմանը, թե անհրաժեշտ է օգտագործել «բռնի տեղահանված» ձևակերպումը , այդուհանդերձ, ստիպված ենք ընտրել այնպիսի եզրույթներ, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից քիչ խոցելի կդարձնեն մեր դիրքերը, երբ կփորձենք այդ մարդկանց շահերը կամ երաշխիքները ներկայացնել համապատասխան ատյաններում:

Սակայն հանրային քննարկումը միտված է նրան, որ հասարակության լայն շրջանակների,մասնագիտական ու փորձագիտական խմբերի արձագանքները դիտարկելով, ընտրենք այնպիսի եզրույթ, որն առավելագույնս կարտահայտի տեղահանված անձանց իրավական, սոցիալական ու քաղաքական վիճակը, որի ձևակերպումները իրավաբանորեն ճիշտ կլինեն»,- ներկայացրեց Էլինա Մխիթարյանը՝ ընդգծելով, որ «փախստականի նման կարգավիճակում հայտնված անձինք» ձևակերպումն օգտագործվում է այն անձանց մասին խոսելիս, որոնց հանդեպ իրավական պաշտպանության մեխանիզմներ սահմանված չեն:

Արդեն հանրային քննարկման դրված օրինագծում նշվում է, որ տեղահանված անձանց իրավական կարգավիճակի և պետական երաշխիքների սահմանման համար անհրաժեշտ իրավական նախապայման է հանդիսացել Արցախի Ազգային ժողովի կողմից 2022 թվականի փետրվարին ընդունված «Արցախի բռնազավթված տարածքների մասին» օրենքը:

Օրինագծի աշխատանքները համակարգողի պարզաբանմամբ՝ հարկադիր տեղահանվածներին առնչվող որոշ իրավահարաբերություններ կարգավորող ենթաօրենսդրական ակտեր ընդունվել են ցայսօր, սակայն դրանք նեղ ոլորտային են և ոչ համապարփակ.դժվարացնում են պետական մարմինների ինչպես գործունեությունը, այնպես էլ փոխգործակցությունը:

Հատկանշական է նաև կարգավիճակը սահմանող իրավական եզրույթի միօրինակության բացակայության խնդիրը. օրենքի նախագծում ներկայացված են «ներքին տեղահանված անձ», «հարկադիր տեղահանված անձ» եզրույթները և դրանց իմպլեմենտացիան:

Հարցին, թե ի՞նչ տարբերություններ կան 1988-92 թվականներին Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ բնակավայրերից բռնագաղթած և «Հարկադիր տեղահանվածների մասին» օրենքի նախագծով սահմանվող կարգավիճակ ունեցող անձանց միջև, պետնախարարի խորհրդականը նախ նշեց, որ 1988-92 թվականներին Բաքվից, Սումգայիթից և ադրբեջանական այլ բնակավայրերից բռնագաղթած անձանց հետ հարաբերությունները կարգավորվում են ԱՀ «Փախստականների մասին» 26.11.2003 թվականի ՀՕ-80 օրենքով, ինչպես նաև «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ԼՂՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» 2004 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-135 օրենքով, որտեղ 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնևյան կոնվենցիային համապատասխան հստակ սահմանվում է «փախստական» եզրույթը և ամրագրվում են երաշխիքները:

«Այդ դաշտը կարգավորված է արդեն, չնայած պիտի նշեմ, որ իրականությունը, որ մենք ունենք կապված փախստականների հետ, ամբողջությամբ արտացոլված չէ այդ իրավական ակտերում:Դրանք լրամշակման խնդիր ունեն: Պետք է նշել, որ մենք հարկադիր տեղահանվածներ ունեինք նաև 1991-1994, 2016 թվականների պատերազմներից, բայց այդ օրենսդրական կարգավորումը չկար: Նախընտրելի տարբերակը, իհարկե, այն է, որ փախստականների հետ հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ընդունմանը զուգահեռ սահմանվեր «տեղահանված անձանց» կարգավիճակը, բայց ունեցած իրավական ժառանգության պայմաններում անհրաժեշտ է, ի վերջո, կարգավորել դաշտն իրավական նմանօրինակ ուժ ունեցող նորմերով՝ օրենքով:

Պետք է մեկընդմիշտ տալ հստակ ձևակերպումները, որպեսզի հետագայում այդ դաշտը նույնպես կարգավորված լինի և դրան համապատասխան սոցիալական երաշխիքների տրամադրման խնդիրը լուծվի: Չնայած 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո որոշակի ենթաօրենսդրական ակտերով կարգավորումներ կան՝ օրինակ բնակապահովման, ֆինանսական վճարների, ստաժի վերականգման գործընթացների համար, սակայն դա չի նշանակում, որ պետք է մի կողմ թողնել կարգավիճակի սահմանումն օրենքով , մյուս կողմից էլ օրենսդրական այդ ակտի ընդունումը քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է»,-եզրափակեց Արցախի պետական նախարարի խորհրդականը՝ շեշտելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ Արցախի կառավարությունը տեղահանված անձանց առնչվող քաղաքական, սոցիալ- տնտեսական, հոգեբանական առկա հիմնախնդիրների հանգուցալուծման համար առաջադրում է օրենսդրական կարգավորումների ձևաչափը:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան