copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:33 22-10-2022

Ծնողների դժգոհությունը արդյունք է տվել․ փոփոխություն՝ «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությունից տեղեկացրել են, որ փոփոխություն է կատարվել «Նախադպրոցական հաստատությունների սաների ընդունելության» կարգում։ Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է կարգի այն դրույթին, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում սանն ազատվում է մանկապարտեզից: Ըստ փոփոխության՝ առողջապահական հաստատության կողմից տրված տեղեկանքի առկայության դեպքում սաների բացակայությունների հաշվարկում չի ներառվելու այդ ժամանակահատվածը:

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանը, խոսելով 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում սանի մանկապարտեզից հեռացումից, ասաց. «Հիմա այդ կարգը վերացվել է, այդ կարգը միշտ եղել է, իմ երեխան, որ գնաց մանկապարտեզ, իսկ դա 2014 թվականին էր, այն ժամանակ արդեն այդ օրենքը կար, և ես զարմացա, որ փոքր երեխա է, ասացի՝ դե կարգը այդպես է, բայց եթե անկեղծ, ես շատ քիչ երեխա գիտեմ, որ այդ պատճառով հեռացվի մանկապարտեզից։ Միշտ ներողաբար են մոտեցել, հասկացել են, որ երեխան հիվանդ է, առողջական խնդիրներ ունի, ու դրա պատճառով որևէ երեխա դուրս չի մնացել»։

Ջավախյանը նշեց, որ գործող կարգավորման մասով ծնողների մոտ միշտ դժգոհություն եղել է, և ինքը հիմա շատ ուրախ է, որ ծնողների բողոքներն ի վերջո արդյունք տվեցին, և փոփոխություն մտցվեց։

«Ամեն դեպքում, այս վերջին շրջանում ծնողները նորից ակտիվացել էին, քննարկում էին այդ հարցը, և ես շատ ուրախ եմ, որ վերջապես ուշադրություն դարձրին ծնողների ձայնին, ու փաստորեն որոշումը ընդունվեց, հիմա արդեն, եթե երեխան հիվանդության պատճառով է բացակայել, և կա բժշկի կողմից տրված տեղեկանքը, որ հիվանդության պատճառով է բացակայել, այդ բացակաները չեն ներառվելու այդ 75 բացակայի մեջ։ 75 բացական արդեն կտան՝ ուղղակի արձակուրդի գնալու համար։ Իմիջիալյոց այդ 75 օրը, որ ասում են, ուղղակի 75 օր էր, այլ 75 աշխատանքային օր, այս դեպքում, կարծում եմ, որևէ երեխա նման խնդրի առաջ ո՛չ տեսականորեն, ո՛չ գործնականում էլ չի կանգնում»,- ասաց Ջավախյանը։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ