copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:16 21-10-2022

Տավուշի մարզում իրականացվել է քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում

Համաձայն ՀՀ վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ հաստատված պլան-ժամանակացույցի՝ Տավուշի մարզում իրականացվեց մարզի քաղպաշտպանության վիճակի համալիր գնահատում։ Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։

Միջոցառման շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանում անցկացվեց ուսումնավարժություն «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանը «ուժեղացված» աշխատանքային ռեժիմի փոխադրելու մասին» թեմայով։
Մարզի քաղպաշտպանության ղեկավար կազմի հետ անցկացված ուսումնավարժության ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Միջոցառման ավարտին, 2022 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Գյոկչի» հանդամասում առաջացած հրդեհի մարման աշխատանքներին գործուն աջակցություն ցուցաբերելու համար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հանձնվեց «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ