copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:14 21-10-2022

Բայդենը քննադատել է Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ հանրապետականների դիրքորոշումը

Նախագահ Ջո Բայդենը քննադատել է հանրապետականներին, որոնք ձգտում են կրճատել Ուկրաինայի ֆինանսավորումը, եթե իրենց կուսակցությունը եկող ամիս հաղթանակի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։

«Նրանք ասել են, որ հաղթանակի դեպքում հազիվ թե շարունակեն ֆինանսավորել Ուկրաինային»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում, նախընտրական միջոցառման ժամանակ։

«Այդ տղաները չեն հասկանում։ Դա շատ ավելին է, քան Ուկրաինան։ Դա Արեւելյան Եվրոպան է։ Դա ՆԱՏՕ-ն է։ Նրանք չեն հասկանում ամերիկյան արտաքին քաղաքականությունը»։

Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քեւին Մակքարտին երեքշաբթի հայտարարել էր, որ եթե իր կուսակցությունը հասնի սպասվող արդյունքներին ներկա ընտրություններում, ապա «չլրացված չեկ» չի տա պատերազմից հյուծված Ուկրաինային։

Նախազգուշացումն առաջին ազդանշանն էր այն բանի, որ Կիեւը կարող է բախվել ավելի կոշտ պայքարի ամերիկյան ֆինանսավորման համար, եթե ռուսական ներխուժումը շարունակվի, իսկ Վաշինգտոնի երկկուսակցական աջակցությունը սկսի թուլանալ։

Մակքարտին հույս ունի դառնալ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, եթե հանրապետականները հաղթեն նոյեմբերի 8-ի ընտրություններում։

Փետրվարին ռուսական ներխուժման պահից ի վեր Միացյալ Նահանգները Ուկրաինային հատկացրել է 17,6 մլրդ դոլարի ռազմական օգնություն՝ չնայած սա ընդհանուր գումարի, որը ներառում է նաեւ հումանիտար օգնությունը, ընդամենը ոչ մեծ մասն է։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել