copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:31 18-07-2024

Ի՞նչ է կատարվել հանրապետականների համագումարում․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգների հանրապետականների համերկրային համագումարի 2-րդ օրվա կարգախոսն է «Դարձրե՛ք Ամերիկան վերստին անվտանգ», իսկ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո նրա ներկուսակցական մրցակիցները սկսել են հայտնվել համագումարի բեմում՝ հանդես գալով միասնության մասին ուղերձներով: Հաղրոդում է «Ամերիկայի ձայնը»։

«Եթե ցանկանում եք փակել սահմանը, քվեարկեք Թրամփի օգտին։ Եթե ցանկանում եք երկրում կարգուկանոն հաստատել, քվեարկեք Թրամփի օգտին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածուի համար հանրապետականների ձայների համար Թրամփին պարտված Վիվեկ Ռամասվամին։

Գործարար Վիվեկ Ռամասվամիի նման Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին նույնպես մի կողմ է դրել Դոնալդ Թրամփի հետ իր քաղաքական տարաձայնությունները:

«Կսկսեմ հստակորեն հայտարարելով՝ աջակցում եմ Դոնալդ Թրամփին»,- ասել է Հեյլին:

Հիշեցնենք, ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներսում այս տարի ծավալված պայքարի ժամանակ Հեյլին Թրամփի վերջին մրցակիցն էր, ով Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանն էր, և չէր զլացել քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահին՝ իր նախկին ղեկավարին անվանել ընտրվելու համար անպիտան:

Սակայն Հեյլիի հայրենի նահանգի կուսակցական պատվիրակները՝ օրինակ, Ջերի ՄըքԴենիելը և Ռոբին Հոլին, նախընտրում են նայել ոչ թե հետ, այլ՝ առաջ:

«Կարևոր չէ, թե նախկինում ով է առաջադրվել նրա դեմ։ Նախագահ Թրամփը համախմբում է բոլորին, և դա այն է, ինչ ուզում ենք տեսնել»,- ասել է ՄըքԴենիելը:

«Ի՞նչ եք կարծում, նահանգապետ Հեյլին իր սիրտը լիովի՞ն է ներդրել Թրամփի՝ 2024 թվականի այս քարոզարշավի մեջ, որն այժմ ընդդեմ նախագահ Բայդենի է»,- հարցրել է լրագրողը:

«Կարծում եմ, եթե նա՝ [Հեյլին] այնպիսի մարդ է, ինչպես մտածում եմ նրա մասին, նման բան կարող է լինել։ Բայց քանի որ նրան չեմ ճանաչում, կարծում եմ, որ նա որոշակի մոտիվացիա ունի՝ առաջ գնալու, մեզ միասին պահելու և մեր երկրին օգնելու համար»,- ասել է Ռոբին Հոլին:

Հիշեցնենք, թե ովքեր էին Թրամփի ներկուսակցական մյուս հակառակորդները, որոնք երեքշաբթի ելույթ ունեցան հանրապետականների համագումարին։ Օրինակ՝ Տեխասից ընտրված սենատոր Թեդ Քրուզը, Ֆլորիդայից սենատոր Մարկո Ռուբիոն, ԱՄՆ քաղաքաշինության նախկին նախարար Բեն Կարսոնը և Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը:

«Հարգելի հանրապետականներ, եկեք Ջո Բայդենին հետ ուղարկենք իր նկուղ, իսկ Դոնալդ Թրամփին վերադարձնենք Սպիտակ տուն»,- ասել է ԴեՍանտիսը ։

Ինչևէ, հանրապետական այս գործիչների շարժառիթը, կարծես, հասկանալի է՝ եթե Թրամփը հաղթի այս նոյեմբերին ու Սպիտակ տանն անցկացնի իր երկրորդ ու վերջին ժամկետը, ապա չորս տարի անց բազմաթիվ հանրապետականներ կփորձեն ստանալ նրա ու կուսակցական պատվիրակների աջակցությունը՝ մի նոր ընտրապայքարի համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան