copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:39 20-10-2022

ԵՄ առաքելության պատվիրակությունը այցելել է Սյունիք


Հոկտեմբերի 20-ին Սյունիք է այցելել Եվրամիության տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունը։
Նրա անդամներին մարզկենտրոնում դիմավորել են Սյունիքի մարզպետի տեղակալներ Հայկ Հարությունյանն ու Նարե Ղազարյանը, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, ՀՀ ԶՈՒ և ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ։

Մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում պատվիրակության ղեկավար Ժան Փլեսինջերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտեց, որ այս առաքելության խնդիրն է նախապատրաստել ԵՄ 40 քաղաքացիական դիտորդների երկու ամսով տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, հետևել երկու կողմից հրադադարի ռեժիմի պահպանմանը և այս մասին պարբերաբար հրապարակել զեկույցներ։

Այս ամենն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար, ըստ Փլեսինջերի, անհրաժեշտ է տվյալ գործընթացում ներգրավել տեղի դերակատարներին ու նրանց հետ անմիջական համագործակցությունը։

Սյունիքի մարզային իշխանության և ուժային կառույցների ներկայացուցիչները շեշտեցին, որ պատրաստ են ամեն հարցում աջակցել պատվիրակության աշխատանքներին՝ հույս հայտնելով, որ նրանց գործունեությունը կարող է երկար սպասված խաղաղություն բերել տարածաշրջան։

Հյուրերին ներկայացվեցին տեղեկություններ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով մարզի տուժած բնակավայրերի մասին և հատկապես ընդգծվեց, որ Սյունիքի սահմանների երկայնքով Ադրբեջանը գործում է ոչ միայն ընդդեմ հայկական զինված ուժերի, այլև՝ խաղաղ բնակչության։

Փոխմարզպետ Հայկ Հարությունյանի խոսքով՝ Սյունիքում 38 սահմանամերձ բնակավայր ադրբեջանական զինվորների կողմից անմիջական սպառնալիքի տակ է, և այդ տեղերում խախտվում է ոչ միայն բնակիչների խաղաղ ապրելու իրավունքը, այլև երեխաների մեջ ի հայտ են գալիս ծանր հոգեբանական խնդիրներ։

Ըստ պատվիրակությանը փոխանցված տվյալների՝ սեպտեմբերի 13-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով տուժել է մարզի 6 բնակավայր, վնասվել՝ 18 բնակելի տուն, վարչական շենքեր, քաղաքացիների մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա ու կազմակերպությունների շինտեխնիկա, թշնամուն են անցել հազարավոր փոքր եղջերավոր անասուններ։ Շեշտվեց, որ մարզում արձանագրվել է երկու խաղաղ բնակչի կորուստ, որոնք զոհվել են՝ բավականին հեռու լինելով առաջնագծից, իսկ քաղաքացիական շտապօգնության մեքենաների տեղաշարժը հակառակորդի զինված ուժերը արգելափակել են հրետակոծություններով՝ չթողնելով օգնության հասնել վիրավորներին։

Սյունիքի մարզպետի տեղակալները պատվիրակության անդամներին ուղեկցեցին նաև Կապանի Ներքին Հանդ և դեպի Սիսիանի Իշխանասար տանող հատվածներ։ Տեղում հյուրերն արձանագրեցին, որ Ներքին Հանդը փաստացիորեն երեք կողմից շրջափակման մեջ է, և կանայք ու երեխաները շարունակում են բնակվել հարևան գյուղում։ Այստեղ թշնամու նշանառության տակ է հայտնվել նաև գերեզմանատունը։ Արձանագրվել են նաև Կապանի Սրաշեն, Ճակատեն, Շիկահող, Գորիսի Վերիշեն, Ակներ և Տեղ համայնքի Վաղատուր գյուղերին առնչվող խնդիրներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքում եվրոպական քաղաքացիական առաքելություն տեղակայելու համաձայնությունը ձեռք է բերվել հոկտեմբերի սկզբին Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:48 Սանկտ Պետերբուրգը և Տվերը ենթարկվել են ԱԹՍ-ների զանգվածային հարձակման. Wildberries-ի պահեստներում կրկին հրդեհ է բռնկվել