Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 23:06 19-10-2022

Նեյմարը կասկածվում է Բրազիլիայի նախագահի հետ «կեղտոտ խաղերի» մեջ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դարձյալ հայտնվել է սկանդալի էպիկենտրոնում։

Բրազիլացի աստղը կասկածվում է իր երկրի գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ գործարքի գնալու մեջ։

Ըստ երկրի նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի՝ Բոլսոնարոն Նեյմարին խնդրել է աջակցել իրեն նախագահական ընտրություններում։ Դրա դիմաց կներվի Նեյմարի՝ պետությանը 17 միլիոն եվրո պարտքը, որն առաջացել է հարկերից։ Պարտքը գոյացել է 2011-2013 թվականներին, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Սանթոսում»։

Սեպտեմբերին Նեյմարը նկարահանվել է Բոլսոնարոյի նախընտրական հոլովակում.



Հարկ է հավելել, որ Բոլսոնարոն հաճախ է «դիմում» ֆուտբոլիստների օգնությանը. նախորդ ընտրություններում նրան են սատարել Ռոնալդինյոն, Կաֆուն, Ռիվալդոն...

Բրազիլիայում նախագահական ընտրությունները շարունակվում են. Ժաիր Բոլսոնարոն նույնպես 2-րդ փուլում է։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա