copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 18:41 18-10-2022

«Նոա» ՖԱ-ն համագործակցության հուշագիր է կնքել «Վիլյառեալի» հետ

«Նոա» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է, որ համագործակցության համաձայնագիր է ստորագրել իսպանական «Վիլյառեալի» հետ։

Երևանյան ակումբի հաղորդագրության մեջ գրված է.

«Հավատարիմ սեփական մանկապատանեկան ակադեմիա զարգացնելու իր ծրագրին՝ Երևանի «Նոա»-ն բացառիկ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել իսպանական «Վիլլառեալ»-ի հետ։

Համաձայնագիրը հոկտեմբերի 18-ին Հունգարիայում ստորագրել են «Նոա»-ի և «Վիլլառեալ»-ի ներկայացուցիչները, արարողությանը ներկա է գտնվել «Վիլլառեալ»-ի ինստիտուցիոնալ կապերի տնօրեն, լեգենդար Մարկոս Սեննան։ Իսպանական ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոա»-ի ակադեմիայի նոր փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում:

Արդեն առաջիկա օրերին Հայաստան կժամանի մարզիչների խումբը, որը ինտենսիվ աշխատանք կտանի մեր ակադեմիայի տարբեր տարիքային խմբերի հետ։

«Վիլլառեալ»-ի հետ բացառիկ համագործակցության շրջանակներում հնարավորություն կընձեռվի օգտվել եվրոպական լավագույն ակադեմիաներից մեկի կրթական պլատֆորմից, մասնակցել միջազգային մրցաշարերի, մարզիչներին մեկնել Իսպանիա՝ որակավորման դասընթացների, իսկ մեր ակադեմիայի լավագույն սաներին՝ իրենց որակներն ու հմտությունները ներկայացնել իսպանական ակումբի սկաուտներին։

Բոլոր մանրամասները՝ առաջիկայում կայանալիք ասուլիսում»,- գրված է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել