copy image url
Ավելին 1 տարի առաջ - 22:45 05-09-2025

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Վրաստանի ու Թուրքիայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

Այն ստորագրել են Վրաստանի կրթության նախարար Գիվի Միքանաձեն և Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Օսման Աշքին Բաքընը։

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Գիվի Միքանաձեն նշել է, որ նոր համագործակցությունը կառուցվածքային երկխոսության, համատեղ նախաձեռնությունների և ռազմավարական պլանավորման միջոցով Վրաստանի և Թուրքիայի միջև երկարամյա գործընկերության խորացմանը միտված հերթական քայլն է։

Օսման Աշքին Բաքընը մատնանշել է երկու երկրների նախարարությունների հաջող գործընկերությունը և պատրաստակամություն հայտնել համատեղ իրականացնել երիտասարդական ծրագրեր։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող