Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:15 18-10-2022

Անկախ նրանից, թե ով կղեկավարի այդ հիմնարկը այն չի լինի ավելի բարձր որակի, քան մենք այսօր ունենք. Խաժակյան

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցի քննարկման ժամանակ Դավիթ Խաժակյանն ասաց. «Մենք հիմա քննարկում ենք մի կառույցի աշխատանք, որն այս ամբողջ ընթացքում չի դիմացել մասնավոր կազմակերպությունների կողմից առաջացող մրցակցությանը»,- այս մասին քաղաքապետարանի նիստում ելույթի ժամանակ ասաց Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանը նշեց, որ ոլորտը հագեցած է, ինչը լավ է, գուցե դրանով հնարավոր լինի ստրատեգիական խնդիր լուծել։

«Բայց մենք կրկին չենք կարողանա շուկայական հարաբերություն ապահովել, որովհետև շուկան հագեցած է բազմաթիվ հաջող կառավարչական փորձ ունեցող կազմակերպություններով։ Անկախ նրանից, թե մեկ տարի հետո, երկու տարի հետո ով և ինչպես կղեկավարի այդ հիմնարկը ես, համոզված եմ՝ դա չի լինի ավելի բարձր որակի, քան մենք այսօր ունենք մասնավոր բուժհաստատություններում, հատկապես, որ պետությունն այս իմաստով առավելություն չի տալիս որևէ բուժհիմնարկի, լինի դա պետական, թե համայնքային, այսինքն՝ պետպատվերի իմաստով բոլորը հավասար են»,- ասաց Խաժակյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի