copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:38 02-11-2021

Արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում ծնողները պարտավոր են վճարել երեխաների ուսման վարձերը՝ անկախ նրանից՝ դաս կլինի, թե ոչ․ Փաստ

«Ինչպես հանրակրթական դպրոցներում, այնպես էլ արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում աշնանային արձակուրդները երկարաձգվել էին ևս մեկ շաբաթով՝ մինչև 2021 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ: Երեկ մենք քաղաքացիներից ահազանգեր ենք ստացել, որ մասնավորաբար Երևանում գործող արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցներում ծնողներից պահանջում են վճարել նոյեմբերի ուսման վարձը, հակառակ դեպքում քաղաքապետարանի որոշմամբ երեխաները դուրս կմնան այդ դպրոցներից:

Դժգոհության իմաստն այն է, որ փաստացի մեկ շաբաթ հոկտեմբերի վերջին է եղել արձակուրդ, այնինչ վճարել են ողջ ամսվա համար, մեկ շաբաթ էլ նոյեմբերին է լինելու, ընդ որում՝ հայտնի չէ, արդյո՞ք նոյեմբերի 7-ից հետո արձակուրդները նորից չեն հետաձգվի: Այսինքն, ծնողը վճարելու է չստացած ծառայության համար, առավել ևս, երբ հետագա ընթացքը անորոշ է: Դպրոցներից ծնողներին ասել են, որ, անկախ նրանից, դաս լինելու է, թե ոչ, պայմանագրով պարտավոր են վճարել, ուսումնական տարվա ընթացքում 10 ամսվա հաշվարկով ապահովել ամբողջ վճարը:

«Փաստը» այս հարցով դիմեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին, որը նշեց, որ ծնողները պայմանագիր են կապում դպրոցի հետ, և դա իրենց պայմանագրի մասն է: «Այստեղ ինչ-որ նորություն չկա, միշտ էլ այդպես է եղել, անցած տարի էլ են վճարել: Այս ընթացքում ևս դպրոցների աշխատակազմերը շարունակում են աշխատավարձ ստանալ, այլ ծախսեր հոգալ»,- ասաց Կարապետյանը»,-գրում է թերթը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից