Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:31 17-10-2022

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: