Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:22 16-10-2022

Հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներին ուղղված հաշվարկը բավականին պարզ երևում է. Մեդվեդևը պատասխանել է Մակրոնին

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանն առ այն, որ «Ռուսաստանը միտումնավոր է սահմանային բախումներ հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև և որ Մոսկվան մենակ է թողել Երևանին»: Ռուս պաշտոնյան Մակրոնին պատասխանել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:

«Եվրոպական քաղաքականության սիրելի մեթոդն է հիվանդ գլխից առողջ գլխին բարդելը։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին հայտարարությունը։ Ֆրանսիացին մեղադրել է Ռուսաստանին, մեջբերում եմ, հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը բորբոքելու», Կովկասում և դրանից դուրս «իրավիճակը ապակայունացնելու» համար։

Հայտարարությունն առավել քան ոչ կոռեկտ է, կոպիտ, այլասերված և անընդունելի, ինչպես այն որակել է մեր երկրի նախագահը: Բայց հավելեմ՝ դա միանգամայն բացատրելի է իրականության թերի ու ատլանտյան ընկալման դիրքերից։ Մակրոնն, ըստ էության, ոչ թե Ռուսաստանին էր մեղադրում, այլ արդարացնում էր իրեն: Հեռուստահաղորդավարները նրան կշտամբեցին, որ «Ֆրանսիան Հայաստանը թողել է ճակատագրի քմահաճույքին»։ Նա ոգևորված պատմում է, թե Ֆրանսիան որքան է սիրում Հայաստանը։ Այստեղ հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներին ուղղված հաշվարկը բավականին պարզ երևում է։ Փորձում է իմաստուն և վեհ տեսք ունենալ:

Այնուամենայնիվ, վերհիշենք, թե ինչպես է ավելի քան կես դար՝ 1960-ականների վերջից ի վեր, Ֆրանսիան իրեն պահում իր նախկին գաղութներում։ Դրա պատճառով արյան ինչ գետեր են խոսել Մալիում, Ռուանդայում, Կոնգոյում, Ալժիրում։ Ինքը՝ Մակրոնը, ժամանակին աֆրիկացիներից ներողություն Է խնդրել քաղաքակիրթ Ֆրանսիայի մեղսակցությամբ տուտսիների ցեղասպանության համար, կտրված գլուխների ու հիմնովին ավերված գյուղերի համար, դիակներով լի հորերի համար։ Այն ամբող «բաժանիր և տիրիրի» համար կախյալ և աղքատ երկրներում, ինչը հավերժ ֆրանսիացիների խղճին է: Այսինքն՝ իր նողկալի գաղութային անցյալի համար և բավականին ակնհայտ ամերիկամետ ներկայի համար։ Հիասքանչ է, պարո՛ն նախագահ», - գրել է Մեդվեդևը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու համար՝ Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով:

France 2 հեռուստաընկերության հետ զրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել