copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:28 15-10-2022

Վահե Ղազարյանը մի խումբ ծառայողների պարգևներ է հանձնել

Հոկտեմբերի 15-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը, անդրադառնալով վերջերս բացահայտված առանձնապես ծանր հանցագործություններին, ներկաներին շնորհակալություն հայտնեց բացահայտման գործում ներդրած ավանդի, ջանասիրության ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Ոստիկանության պետը հատուկ կարևորեց կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտը՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանին հանձնարարելով ձեռնարկել նոր քայլեր՝ ծառայողների մասնագիտական գիտելիքներն առավել խորացնելու առումով։

Այդ համատեքստում Վահե Ղազարյանը կարևորեց նաև պարբերաբար վերապատրաստումները։

Պարգևները հանձնեցին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ու ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի