copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:30 15-10-2022

Ով է «կուրացիա» անում Շուշանիկ Ներսիսյանի փոխարեն

Oragir.news-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին հաջողվել է գտնել Շուշանիկ Ներսիսյանին փոխարինողին։ Մաքսային ոլորտը «կուրացիա» անող փոխնախագահի պաշտոնանկությունից հետո տևական ժամանակ նրա փոխարեն թեկնածու չէր գտնվում։

«Հրապարակը» գրել էր, որ Ռուստամ Բադասյանն ու Նիկոլ Փաշինյանը կա՛մ չեն կարողանում մաքսային ոլորտի ղեկավար նշանակել, կա՛մ չեն ցանկանում, կա՛մ ուղղակի համապատասխան կադր չեն գտնում, այստեղ նշանակվող անձը պետք է վստահելի լինի միանգամից երկու անձանց` Նիկոլ Փաշինյանի և Ռուստամ Բադասյանի համար:

«Իրականում այս փուլում Ռուստամ Բադասյանին ձեռնտու էլ չէ, որ մարդ նշանակի: Չի ցանկանում ամենակոռումպացված ու բարդ ոլորտներից մեկը համարվող մաքսայինում նոր ղեկավար նշանակել և ոլորտը հանձնել ինչ-որ մեկի տնօրինությանը և կրկին խնդիրներ ունենալ։ Բադասյանն ինքն է այժմ ամեն ինչ համակարգում, իր անմիջական վերահսկողության տակ է պահում ոլորտը և չի շտապում նոր տեղակալ նշանակել, հատկապես, որ վստահելի ու հարմար թեկնածու չեն էլ գտնում»,-գրել էր թերթը։

Oragir.news-ին հայտնի դարձավ, որ վստահելի թեկնածուն գտնվել է։ Այժմ մաքսային ոլորտը «կուրացիա» է անում ՊԵԿ փոխնախագահ Ծովինար Սողոմոնյանը, որը համակարգ է տեղափոխվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, և արդեն մեկ տարի է՝ ՊԵԿ փոխնախագահ է։

Շուշանիկ Ներսիսյանի համակարգած ոլորտը նրան հանձնելը պայմանավորված է ղեկավարության վստահությամբ։ Սողոմոնյանը, ըստ լավատեղյակների, մտերիմ հարաբերություններ ունի նաև Տիգրան Ավինյանի հետ։

Նշենք, որ Շուշանիկ Ներսիսյանը ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի օգոստոսի 24-ից, ղեկավարում էր ՀՀ մաքսային ծառայությունը։ Պաշտոնից ազատվեց 2022թ հունիսին, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ պատճառը Բադասյանի հետ ունեցած հակասություններն էին։

Նշենք նաև, որ ՊԵԿ նախագահի՝ մաքսային ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը ամենայուղոտներից է, շատերն են երազում այդ աթոռը զբաղեցնելու մասին, պատահական չէ, որ բազմաթիվ թեկնածուների անուններ էին շրջանառվում։

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից