copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:31 14-10-2022

Ռուս խաղաղապահներին այլընտրանք չենք տեսնում, այն ապուշը, ով հակառուսական կեցվածք է ընդունում, չի՞ մտածում իր հայրենակիցների մասին․ Դավիթ Բաբայան

Մենք երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, երբ 1996թ-ից հետո Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափը։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Այդ բանակցությունները, սակայն, չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս, գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանն ասում է, որ իրենք չեն բանակցելու Արցախի հետ որպես կողմ, մենք էլ ասում ենք թող ձևաչափը վերականգնվի, բանակցենք։ Բայց եթե ինչ-որ մեկը մտածում է, որ բանակցությունները պետք է ստանան այն երանգը, որ աբորիգեն մի ցեղախումբ՝ ի դեմս Արցախի, պետք է գնա և «մայր երկրին», տվյալ դեպքում՝ Ադրբեջանին նեղացած, փոշմանած խնդրի, որ ընդգրկվի իր կազմի մեջ, այդպես չի լինելու»,- ասաց Բաբայանը։

Խոսելով Արևմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների մասին՝ Դավիթ Բաբայանը ասաց․
«Ուզում եմ կոչ անել մեր ժողովրդին՝ իմաստուն լինել, անթույլատրելի եմ համարում, որ ցանկացած հայ ունենա հակառուսական կամ հակաամերիկյան կեցվածք: ՌԴ-ում երեք միլիոն հայ է ապրում, այն ապուշը, ով հակառուսական կարծիք է արտահայտում, չի մտածո՞ւմ իր հայրենակիցների մասին, որ կարող է այդ կապը կտրվել, կամ այն ապուշը, որ հակաարևմտյան կարծիք է հայտնում, չի մտածում, որ երկու միլիոն հայ կա ԱՄՆ-ում։

Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, Արևմուտքն էլ մեզ թշնամի չէ, ուստի մենք ռուս խաղաղապաներին այընտրանք չենք տեսնում։ Ռուսաստանը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, իսկ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը դեռևս քաղաքական առումով կարողանում է զսպել Թուրքիային»։

Արցախի ԱԳ նախարարը ասաց, որ լավ կլինի ժողովրդավարական համարվող երկրները ասեն, որ չեն տեսնում Արցախը տոտալիտար Ադրբեջանի կազմում։

«Եթե Արցախի մազը ծռվեց, դա լինելու է խայտառակության խարանը՝ ժողովրդավարական երկրների վրա դաջված»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի