copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:09 13-10-2022

Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է համայնքային բյուջե վճարումների կարգը

Երևանի քաղաքապետարանը պարզաբանել է համայնքային բյուջե վճարումների կարգը՝ նշելով, որ Երևանի համայնքային բյուջե կատարվող ցանկացած վճարում, 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետք է լինի միայն անկանխիկ ձևով:

Երևանի քաղաքապետարանը նաև տեղեկացնում է. «Համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի և վճարների գծով ձեր պարտավորությունները կարող եք իրականացնել առցանց՝ www.Yerevan.am կայքի էլեկտրոնային ծառայություններ բաժնում, ինչպես նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների բջջային հավելվածների միջոցով (Mobile Banking)։

Հայտնում ենք, որ կանխիկ եղանակով ձեր պարտավորությունների դիմաց վճարումը կարող եք իրականացնել Երևան քաղաքի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում գործող «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի գրասենյակներում և վճարային տերմինալների միջոցով, ինչպես նաև բանկերի սպասարկման գրասենյակներում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև 29.08.2022թ. կնքված պայմանագրի համաձայն Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տեղական տուրքերի, մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղակատվությունը տրամադրվում է Վարկային բյորոյին, և ձեր պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել ձեր վարկունակության վրա:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ 1-05, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների պատասխանատու բաժիններին՝ հետևյալ հեռախոսահամարներով»:

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
20:38 Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
21:23 Էսօր ամենաշքեղ մամայիս ծնունդն ա. Լուիզա Ներսիսյանի դստեր շնորհավորանքն ու կեսգիշերային անակնկալը
19:28 Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
17:35 Ծորակից եկող ջրից սատկած լեշի հոտ էր գալիս․ ֆեյսբուքյան օգտատեր
18:02 Աշխատավարձերի խորը բևեռացում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում. ղեկավարման խնդի՞ր, թե՞ անարդարություն
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում