Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:32 03-03-2022

Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ պատերազմում զոհվածների ընտանիքներին վճարումների չափը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Պուտինը խոսել է Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» մասին.
Նրա խոսքով, «ամեն ինչ ընթանում է խիստ ծրագրի համաձայն, բոլոր խնդիրները լուծվում են»։
Պուտինը ցինիկաբար հայտարարել է, որ շարունակում է ռուսներին ու ուկրաինացիներին մեկ ժողովուրդ համարել։
Նա նաեւ հայտնել է, որ զոհվածների ընտանիքներին կտրվի միանվագ նպաստ՝ 7 421 000 ռուբլի։
Բացի այդ, զոհերի ընտանիքներին հավելավճար կտրվի 5 միլիոն ռուբլու չափով։ Վիրավոր ռուս զինվորները կստանան 3-ական միլիոն ռուբլի։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը