copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:28 17-08-2023

ՄԱԿ ԱԽ նիստը չի կարելի համարել տապալում և չի կարելի համարել ձեռքբերում․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի առաջնորդ Վահե Հովհաննիսյանը գրել է․ «Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։

Ոչ ոք հասարակությանը չի ասում ոչ մի բառ։ Իշխանությունը չի ասում՝ ի´նչ սպասելիքներ ուներ, ի´նչ ստացավ և ի´նչ ակնկալիքներ ունի։ Իսկ իրականությունը նույնն է՝ շրջափակում, սննդի և դեղորայքի սուր պակաս։

Ընդդիմությունը, որպես ինստիտուտ, նույնպես լռում է։ Որոշ անհատներ փորձում են ինչ-որ բան ձևակերպել, բայց դա ամեն դեպքում անհատական տեսակետ է, և որպես այդպիսին չի կարող տրամադրություններ ստեղծել կամ մեծ հասարակության համար քիչ թե շատ համոզիչ պատասխան լինել։

Արձագանք չկա նաև Արցախից, թեև, կարծում եմ, անպայման պետք է լիներ։

Տպավորություն է, թե ինչ-որ պայմանավորվածություն է վերջին պահին խախտվել է կամ գուցե ձեռք չէր բերվել ընդհանրապես, այդ պատճառով էլ որևէ փաստաթուղթ չծնվեց։

ՄԱԿ ԱԽ նիստը չի կարելի համարել տապալում և չի կարելի համարել ձեռքբերում։ Գնահատականը կախված է հետագա քայլերից. Հայաստանը և Արցախը կարող են գրագետ քայլերի դեպքում ապագայում ստանալ շահեկան զարգացում, և նույն կերպ՝ սխալների և ապաշնորհության պարագայում ստանալ վատ սցենարներ։

Լուրջ աշխատանք պիտի տարվեր հատկապես այսպես կոչված BRICS-ի երկրների հետ, սակայն առնվազն Բրազիլիայի տարօրինակ ելույթը ցույց տվեց, որ անգամ ավանդաբար պրոհայկական դիրքորոշում ունեցող երկիրն այս անգամ այլ կերպ է տրամադրված։

Մի հարց ես ինքս ունեմ. ինչո՞ւ Հայաստանը չէր աշխատել այլ պետությունների հետ՝ բարձրացնելու համար հումանիտար և քաղաքացիական անձանց տեղաշարժի նպատակներով օդային հաղորդակցության մեկնարկը Արցախի և արտաքին աշխարհի միջև։

Ավելի լավ պահ, ավելի լավ հարթակ օդային հաղորդակցության թեման սրելու համար դժվար է գտնել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում