Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 13:41 08-10-2022

Ադրբեջանում մտադիր են զարգացնել Հադրութի զբոսաշրջային ներուժը

Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, Ղարաբաղի տնտեսական շրջանում հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը հայտարարել է, որ ադրբեջանցի և միջազգային փորձագետներն ուսումնասիրում են ղարաբաղյան տարածաշրջանի ներուժը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հուսեյնովը ընդգծել է, որ դեռևս վերլուծվում են տարածաշրջանի ներդրումային և զբոսաշրջային ներուժը։ Նրա խոսքով ներկայումս սկսվել են հետևողական միջոցառումների իրականացումը, որպեսզի Ղարաբաղը վերածվի հիմնական զբոսաշրջային շրջաններից մեկի։

Ադրբեջանցի պաշտոնյան այս համատեքստում կարևորել է Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողության տակ անցած Հադրութ քաղաքի և համանուն շրջանի Տող գյուղի զբոսաշրջային ներուժը։

«Հադրութ քաղաքի և Տող գյուղի զբոսաշրջային ներուժը շատ լայն է, Խոջավենդի շրջանի (Հադրութ և Մարտունի խմբ․) զբոսաշրջային ներուժը լայն է և բազմակողմանի։ Այս տարածքում է գտնվում նաև Ազոխի քարանձավը՝ մարդկային հնագույն բնակավայրերից մեկը»,- ասել է Հուսեյնովը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել