Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 15:48 29-12-2025

Թեհրանը մտադիր է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները․ Բաղաեին

Իրանը վերահաստատել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Երևանի հետ ազգային շահերի հիման վրա:

Մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին՝ Բաղաեին ընդգծել է. Հայաստանի հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա։ Մենք վճռական ենք ամրապնդելու համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ նշել է պաշտոնյան:

Բաղաեին հավելել է, որ Իրանը հարգում է այլ գործընկերների հետ համագործակցելու պետությունների իրավունքը, եթե դա չի վնասում Թեհրանի հետ հարաբերություններին: