Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 00:07 04-10-2022

Վրաստանի հիվանդանոցները կպարտավորվեն վերադարձնել համաճարակի ժամանակ անհիմն ծախսված գումարները

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարել է, որ պետությունը կարող է հիվանդանոցներից պահանջել վերադարձնել այն միջոցները, որոնք ոչ պատշաճ կերպով են ծախսվել կորոնավիրուսային համաճարակի ժամանակ։ Վրացական «Новости Грузия» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ազարաշվիլին ասել է այսօր՝ Վրաստանի կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում են քննարկումներ և կոնկրետ հաշվարկների վերջնական մշակում, թե որքանով են կառավարության կողմից հատկացված միջոցները ճիշտ ծախսվել։ «Երբ, ի վերջո, արդեն հաստատվի նրանց մեղքը, պետք է գումարները հետ վերադարձնեն բյուջե։ Ես վստահեցնում եմ, որ այդ գումարները կվերադարձվեն»,- ասելկ՜ է վրացի պաշտոնյան։

Նա պարզաբանել է, որ մինչև քննարկումների ավարտը չի կարողանա նշել ո՛չ կլինիկաների անունները, որոնք պատշաճ չեն ծախսել միջոցները, ո՛չ էլ նրանց պարտքի չափը։

Միևնույն ժամանակ Վրաստանի առողջապահության նախարարը խոստացել է, որ կորոնավիրուսային կլինիկաների բոլոր բժիշկներին և բուժքույրերին կվճարվեն խոստացված հավելավճարները։

«Այստեղ լուրջ խնդիրներ կային, այսօր դրանք նվազագույնի են հասցվել։ Եթե ճիշտ եմ հիշում, մինչև 20 խնդրահարույց կլինիկա է մնացել։ Ցավոք, մենք դատավարություն սկսեցինք նրանց սխալ վերաբերմունքի պատճառով, և այդ գումարները անպայման կվճարվեն այն բուժքույրերին և բժիշկներին, որոնց վրա նրանք հույս են դնում», - ասել է Ազարաշվիլին:

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ