Ներքին 3 տարի առաջ - 20:27 30-09-2022

Կտրականապես համաձայն չեմ «կապիտուլյացիա» բառի գործածմանը ցանկացած լուծման համատեքստում․ Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ շեշտելով՝ համաձայն չէ այդ բառի գործածման հետ, որն այսօր շատ է հնչում, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում։

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են»,- շեշտեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը։

Ռուբինյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ճի՞շտ է Տեր-Պետրոսյանը, որ հիմա խնդիրը նվազագույն ցավոտ լուծում գտնելն է, այլ տարբերակ չկա և ուշացնելն ավելի վատ կլինի։

Ռուբինյան․ - Մեզ պետք է լուծում, և պետք է այնպիսի լուծում, որը կապահովի հարատև խաղաղություն և կապահովի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, կառավարությունը գնում է այդ ուղղությամբ և պատրաստ է անել ամեն ինչ, այդպիսի լուծման հասնելու համար։ Բայց ես, օրինակ, տեսնում եմ, այդ թվում՝ նախկին նախագահների միջև բանավեճի կոնտեքստում շատ է հնչում կապիտուլյացիա բառը։ Ես կտրականապես համաձայն չեմ այդ բառի գործածմանը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում, այլ ընդհանրապես ցանկացած լուծման համատեքստում։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն, այո՛, ծանր պայմաններով զինադադար էր, բայց կապիտուլյացիա չէր, և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում քննարկել որևէ կապիտուլյացիա։ Հայաստանի Հանրապետությունը՝ և՛ ինքնիշխանությունը, և՛ տարածքային ամբողջականությունն ամեն գնով պահելու է, խոսքը լուծումների մասին է։

«Ազատություն»․ - Այդ դեպքում, լուծման հարցում Երևանի կարմիր գիծը ո՞րն է։

Ռուբինյան․ - Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը անսակարկելի են։

«Ազատություն»․ - Այո՛, բայց, եթե ստորագրվում են խաղաղության պայմանագիր, որտեղ Արցախի մասին հիշատակում չկա, վաղն Ադրբեջանն ասելու է՝ «դուք եք էս փաստաթւողթը ստորագրել, մենք մեր հարցերը արցախահայերի հետ կլուծենք»։
Ռուբինյան․ - Դրա համար էլ ես ասում եմ, որ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է լուծում ստանա։
«Ազատություն»․ - Չէ, նկատի ունեմ՝ առանց այդ երաշխիքների խաղաղության պայմանագիր չի կնքվի՝ առանց արցախահայերի իրավունքների ապահովման։

Ռուբինյան․ - Եթե խաղաղության պայմանագրի նպատակն է հաստատել հարատև խաղաղություն, դա նշանակում է, որ պետք է լինեն համապատասխան երաշխիքներ դրա բոլոր կոմպոնենտների վերաբերյալ, կամ ոչ միայն դրա բոլոր կոմպոնենտների, այլ խաղաղությունը խաթարող բոլոր կոմպոնենտների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ դա տրամաբանական կլինի, որ նաև բանակցություններ լինեն Արցախի ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև։

«Ազատություն»․ - Ստեփանակերտ-Բաքու։

Ռուբինյան․ - Այո՛։

Մանրամասն՝ կարող եք դիտել տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև