Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 19:02 23-07-2026

Ամեն առավոտ Աստված ենք կանչում, որ կարկուտ չլինի, ոչ ոքից սպասելիք չունենք. Հայկավանի բնակիչ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Անի համայնքի Հայկավան գյուղի բնակիչ Հովհաննես Գասպարյանը Oragir.News-ի հետ զրույցում պատմել է օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների մասին։

Հայկավանը այն բնակավայրերից է, որոնք այս տարի բազմիցս տուժել են կարկուտից։

«Ամեն առավոտ Աստված ենք կանչում, որ կարկուտ չլինի։ Այլևս ոչ ոքից սպասելիք չունենք։ Մի քանի անգամ նույն վիճակն ենք տեսել, բերքը վնասվել է, մարդիկ հուսահատվել են»,- ասում է Հովհաննես Գասպարյանը։

Նրա խոսքով՝ գյուղացիներն ամեն անգամ մեծ հույսերով մշակում են հողերը, սակայն հերթական կարկտահարությունից հետո կանգնում են նույն խնդրի առաջ՝ կորցրած բերք, ծախսված միջոցներ և անորոշ ապագա։

Հայկավանի բնակիչները նշում են, որ այս տարվա ընթացքում կարկուտը մի քանի անգամ է վնասել գյուղատնտեսական մշակաբույսերը, իսկ վնասների վերջնական գնահատումն ու հնարավոր փոխհատուցումների հարցը դեռևս բաց են մնում։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին