copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:36 29-09-2022

Մեկնարկել են Արցախի ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի աշխատանքները

Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի առաջին նիստը։

Խորհրդարանականները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 3 պատերազմներում և ՀՀ սահմանների պաշտպանության համար նահատակված քաջորդիների հիշատակը։

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը անցել է օրենսդրական աշխատանքներին։
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել ԱՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը։

Օրենքի նախագծի վերաբերյալ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է 30 կողմ ձայնով։

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում արժանացել էր դրական եզրակացության։ 30 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։

Հերթական օրենսդրական փոփոխությունը վերաբերում էր ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագծին։ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ 29 կողմ ձայնով այն ընդունվել է որպես օրենք։

««Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ընդունվել է 30 կողմ, ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 28 կողմ և ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ 28 կողմ ձայներով։

Հաջորդ նախագիծը «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր: Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ նախագծերի փաթեթը 26 կողմ ձայնով ընդունվել է։

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը նախապես արժանացել էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը։ 28 կողմ ձայնով փաթեթն ընդունվել է որպես օրենք։

««Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 28 կողմ ,«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 26 կողմ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը՝ 25 կողմ և ««Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 20 կողմ ձայներով ընդունվել են որպես օրենքներ։

Նիստի ընթացքում քննարկվել է «Գազի սակագնի սուբիդավորման առաջարկի մասին» որոշման նախագիծը, որը միաձայն ընդունվել է խորհրդարանի կողմից և ներկայացվելու է ԱՀ կառավարությանը։

Կեսօրին գործադիրի հետ հարց ու պատասխանի ժամին պատգամավորները կառավարության անդամներին են ուղղել 23 հարց: Առաջին հարցադրումը՝ էլեկտրաէներգիայի սուբսիդավորման վերաբերյալ հնչեցրել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հարցադրմանն ի պատասխան հայտնել է ,որ կառավարությունը նախկին սակագներին վերադառնալու որոշումը ուժը կորցրած է ճանաչել: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է այդ որոշումը՝ շեշտելով, որ ետպատերազմյան շրջանում բնակչությունը սոցիալական ծրագրերի ակտիվացման կարիք ունի:

Մյուս հարցադրումները ձմռանը էլեկտրաէներգիայի անխափան աշխատանքի, քաղպաշտպանության ոլորտին տրամադրվող միջոցների ու կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, Սարսանգի ջրամբարի շահագործման պայմանների, առողջապահության ու կրթության հիմնախնդիրների վերաբերյալ էին:

Նիստի ավարտին պատգամավորների հայտարարություններով հանդես են եկել Արթուր Հարությունյանը, Մետաքսե Հակոբյանը և Գեղամ Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա