copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:01 28-09-2022

ԿԸՀ-ն նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխող ՔՊ-ն իսկապես որոշել է պատգամավոր, մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանին գործուղել ԿԸՀ՝ փոխարինելու Տիգրան Մուկուչյանին, չնայած նա պաշտոնի պահանջներին չի համապատասխանում։ Մուկուչյանի ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ԿԸՀ-ն պետք է նոր նախագահ ունենա մինչեւ հոկտեմբերի 12-ը: ԿԸՀ նախագահի թեկնածուին կներկայացնեն նախ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որտեղ հաստատում անցնելուց հետո հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ժամանակ, ապա կլինի փակ քվեարկություն:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը որոշել է կուսակցականացնել եւ ոչնչացնել բոլոր կառույցներն ու մանավանդ` ապաքաղաքական պաշտոնները։ Նախ նախագահական նստավայրը, ՄԻՊ-ն ու դատախազությունը զավթեցին, ՍԴ գործուղեցին Ստյոպա Սաֆարյանի քրոջը, շուտով ԲԴԽ կգործուղվի Կարեն Անդրեասյանը, ով իր կենսագրությունը սկսեց աշխատասենյակում Փաշինյանի լուսանկարը փակցնելով: Հերթը ԿԸՀ-ինն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
19:54 Պուտինը ՌԴ ԶՈւ թվաքանակի ավելացման մասին հրամանագիր է ստորագրել
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:00 Բոլորովին վերջերս Ավետ Կոնջորյանը չուներ 5839 դրամ
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
15:50 Ռուսաստան, Պուտին, հաղթանակ. Վյաչեսլավ Վոլոդինն ամփոփել է Պետդումայի 8-րդ գումարման աշխատանքը
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
22:50 Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. Հետք