copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:11 25-09-2022

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում. 35–ամյա վարորդը ВАЗ 21093-ով կողաշրջվել է.կա զոհ և վիրավոր

Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40–ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Մաքսել Պ.-ն իր վարած ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մաքսել Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մաթևոս Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատր Կարեն Օհանյանի և ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորութամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի