copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:58 23-09-2022

Տիգրան Ավինյանի մայրը ավելի քան 9 հա հող է գնել Արմավիրում

Նախկին փոխվարչապետ, Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, վերջին մի քանի տարում ավելի քան 9 հա հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում, մասնավորապես Գրիբոյեդով գյուղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք civilnet.am կայքից։

Խլղաթյանը հողերի սեփականատեր է դարձել երկու ընկերություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով։ Հողամասերը պատկանում են «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» և «Սաննի հաուզ» ընկերություններին։ Գործարքներն իրականացվել են ու իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվել 2018-ի օգոստոսին և 2020-ի սեպտեմբերին, այն ժամանակ, երբ Ավինյանը փոխվարչապետ էր։ Երկու հողամասերը կողք կողքի են։ Ավելի վաղ ներկայացրել էինք, որ Խլղաթյանը բնակարան ու ավտոկայանատեղի էր ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Պարոնյան փողոցում։

«Էտալոն Գ.Ա.Մ.Ա.». Ավինյանի ծնողները միմյանցից տարածք են վարձակալում

«Էտալոն Գ.Ա.Մ.Ա.» ընկերությունը հիմնադրվել է 1997-ին որպես անասնամթերման գրասենյակ։ Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետերը եղել է Թելման Ավետիսյանը, որը հիմնադրումից մի քանի ամիս անց ընկերությունը վաճառել է գործարար Արսեն Գալստյանին։ Գալստյանը մինչ 2018-ը ընկերությունում ունեցել է մոտ 70 տոկոս բաժնեմաս։ 10 տոկոսի չափով ընկերությունում բաժնեմաս են ունեցել նրա գործընկերները՝ Հրաչյա Մարգարյանը, Էդուարդ Աբրահամյանն ու Արսեն Ասլանյանը։ Հետագայում այս բոլոր անձանց բաժնեմասերն անցել են Ավինյանի մորը, որը ներկայում «Էտալոն Գ.Ա.Մ.Ա.»-ի միանձնյա սեփականատերն է։ Ընկերության կանոնադրական կապիտալը 70 միլիոն դրամ է։ Բաց աղբյուրներում եղած տեղեկությունների համաձայն՝ 2017-ին ընկերությունը հողի հարկի վճարման հետ կապված խնդիրներ է ունեցել Էջմիածնի քաղաքապետարանի հետ․ հարուցված վարույթի շրջանակում ընկերությունից քաղաքապետարանը պահանջել էր 1,5 միլիոն դրամի պարտքը մարել։ Ըստ «Դատալեքս» հարթակի՝ մինչ այդ էլ՝ 2013-ին, Էջմիածնի քաղաքապետարանը 4,1 միլիոն դրամ էր պահանջել, բայց հայցը վարույթ չէր ընդունվել։

Նյութը ամբողջությամբ կարող եք տեսնել սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը