copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:56 22-09-2022

ՀՀ ջրային կոմիտեի նախագահն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Միշել Փազումյանին և Սյունիքի մարզի ծրագրի համակարգող Դավիթ Ալեքսանյանին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալներ Մարտիրոս Նալբանդյանը և Կարեն Դաղբաշյանը։
Ողջունելով հիմնադրամի ներկայացուցիչներին՝ նախագահ Վահագն Գևորգյանը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցությունը։

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Միշել Փազումյանն իր հերթին նշել է, որ հիմնադրամի ուշադրության կենտրոնում է Հայաստանի ջրային ոլորտը։

Հիմնադրամի կողմից կատարվել են ուսումնասիրություններ Սպանդարյանի ջրամբարից դուրս եկող ջրանցքում, և նախնական հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ջրանցքն ունի վերակառուցման անհրաժեշտություն։

Միշել Փազումյանը նշել է, որ հիմնադրամն իր պատրաստակամություն է հայտնում օժանդակել այս ծրագրի անխափան ու արդյունավետ ընթացքին և անել հնարավոր ամեն բան այն իրագործելու համար։

«Հիմնադրամի կողմից ներկայացվող առաջարկի շրջանակներում կստեղծվի աշխատանքային խումբ, որի կազմում կընդգրկվեն աշխատակիցներ թե՛ Ջրային կոմիտեի աշխատակազմից, թե՛ հիմնադրամի կողմից առաջարկված մասնագետներից»,- ամփոփել է նախագահը՝ անդրադառնալով հիմնադրամի կողմից առաջարկվող համագործակցությանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից