Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:08 16-09-2022

ԱԱԾ-ն կատարում է Փաշինյանի քարտուղարի դերը. Կարին Տոնոյան

Հանրայինի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրն էր «5165» շարժման հիմնադիր անդամ Կարին Տոնոյանը։

Վերջինս իր խոսքում շեշտեց, որ Հանրային հեռուստաընկերությունը չի կատարում իր գործառույթը և չի ծառայում հանրությանը, այլ ծառայում է և ծառայել է գործող իշխանությանը, ինչպես և միշտ է եղել։ Ապա անդրադառնալով սեպտեմբերի 14-ի ինքնաբուխ հավաքին՝ նշեց․

«Այդ հավաքը տվել է իր գերագույն արդյունքը, ցույց է տվել բոլորին, որ ժողովրդի համբերությունը արդեն հատել է, և ինչքան էլ փորձում են պառակտել, փորձում են հուսահատեցնել, փորձում են հազար ու մի մանիպուլիացիաներով ցույց տալ, որ ինքը չի կարող ոչինչ փոխել, ինքը կարող է այդպես բռունցքվել և փոխել և ընդամենը առաջնորդների խնդիր կա։ Այդ հանրահավաքը փոխեց մի շատ կարևոր բան․ հենց ժողովրդին ցույց տվեց, որ ինքը կարող է հավաքվել, միասնական դառնալ, եթե հանդգնեն նորից իր դեմ։ Այլ բան է, որ անպատրաստ էինք այդ օրը, ոչ ոք չէր մտածում, որ այդպիսի հուժկու ընդվզում կլինի։ Գուցե մտածում էին նրանք, ովքեր այդ պրովոկացիան արեցին, ի դեմս վարչապետի, երբ առավոտյան ասաց, որ ստորագրելու է, հետո մի քանի ժամ անց հրաժարվեց իր խոսքից, չգիտեմ ում խոսքից, սովորաբար ասում են տղամարդու խոսքից, ես չգիտեմ՝ իր խոսքը ինչ խոսք է»,- ասաց Տոնոյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից

Ձեզ գուցե հետաքրքրի