copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:25 08-06-2021

Հայաստանի կառավարումը պետք է իրենց ձեռքը վերցնեն պրոֆեսիոնալները, ոչ թե անձը ու նրա խծբ-ները․ Կարին Տոնոյան

Կարին Տոնոյանի գլխավորած 5165 շարժման անդամները քարոզարշավի երկրորդ օրն այցելել են Վանաձոր` քաղաքացիներին ներկայացնելու իրենց նախընտրական ծրագիրը:

«Մենք ինքնուրույն մինչև վերջ պայքարելու ենք Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար ամենակարևորը Հայաստանի անվտանգությունն է, մեր արժանապատվությունն է, որը տրորված է, բայց որը պետք է վերականգնել»,- ասաց Կարին Տոնոյանը:

Նա նշեց, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու:

«Մեզ հարկադրում են հավատալու, որ կա միայն երկու ուժ: 30 տարի մեր երեխաներին հարկադրեցին «պտիչկա» դնել: Հիմա էլ մեզ են հարկադրում դա` սևը կամ սպիտակը: Ո'չ, Հայաստանը գույներ ունի: Գույները կան, նվիրյալներ կան: Հայաստանին սեր է պետք, արժանապատվություն է պետք, պատիվ է պետք և անձնուրաց նվիրում»,- ասաց նա:

Ըստ Կարին Տոնոյանի` Հայաստանի կառավարումը պետք է իրենց ձեռքը վերցնեն պրոֆեսիոնալները, ոչ թե անձը ու նրա խծբ-ները:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում