Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:10 16-09-2022

Հանդիպել է նաև նախկին նախագահների հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն օրերս հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, եւ «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

Տեղեկացրել էինք, որ նախօրեին նա հանդիպել է Վեհափառի հետ: Հանդիպման վերաբերյալ երեկ Մայր Աթոռից հայտնել են, որ Ամենայն հայոց հայրապետն իր պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Իշխան Սաղաթելյանը երեկ մեր հարցին ի պատասխան ասաց, որ հանդիպել է նաեւ ՀՀ նախկին նախագահների հետ:

Փորձեցինք ճշտել՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ նույնպե՞ս, Սաղաթելյանն ասաց. «Այս պահին՝ այսքանը։ Հանդիպումներ տեղի ունեցել են, աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են, արդյունքների մասին կտեղեկացնենք»։ Սակայն մենք պարզեցինք, որ հանդիպումներ եղել են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում տեղի չի ունեցել»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը