copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:56 15-09-2022

ՔՊ-ում վախի զգացողությունը բնական է, ամեն ինչ անելու ենք, որ գտնենք այն 18 պատգամավորներին, ում համար հայրենիքն ավելի թանկ է, քան Փաշինյանը․ Ագնեսա Խամոյան

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյան։ Նիստն ընթանում էր կիսադատարկ դահլիճում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գերակշիռ մեծամասնությունը այս պահին դահլիճում չէ, սակայն նիստը սկսվելում համար դահլիճում 64 պատգամավոր կար։ Մինչդեռ այդ պահին ընդդիմությունը ներկա չէր դահլիճում։

Ավելի ուշ, երբ խորհրդարանը ՍԴ դատավոր էր ընտրում՝ լրատվամիջոցների կադրերից երևում էր, որ նիստն դահլիճում ընդդիմությունից միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էր ներկա, ավելի ուշ նրան միացան նաև ընդդիմադիր մի խումբ այլ պատգամավորներ։

Oragir.news-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անգնեսա Խամոյանն, ով ավելի ուշ նույնպես միացավ դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց, որ ուզում է արձանագրել, որ նախօրեին որևէ ՔՊ-ական պատգամավոր այդպես էլ չի եկել խորհրդարան։

«Կարին Տոնոյանի կոչով մարդիկ նորից հավաքվում են ԱԺ շենքի մոտ, երեկվա ակցիան աննախադեպ ինքնաբուխ էր, մենք բոլոր ջանքները փորձեցինք գործադրել, որպեսզի կարողանանք հասնել Նիկոլ Փաշինյանի պաշոնանկությանը, կարողանանք գտնել այն 18 պատգամավորներին, որոնց համար երկիրն ավելի թանկ է, քան Նիկոլ Փաշինյանը և իրենց իշխանությունը»։

Հարցին, թե ԱԺ դահլիճում թեև քիչ բայց որոշ պատգամավորներ կան, ի՞նչ եք մտադիր անել՝ նա պատասխանեց, որ աշխատանքներ տանելու են։

«Մանրամասները չեմ կարող ասել, բայց, այո, աշխատանքներ իրականացնելու ենք։ Որոշ ՔՊ-ականներ ԱԺ-ում են և մենք, կրկնում եմ, ամեն ինչ անելու ենք, որ գտնենք այն 18 ՔՊ-ականներին, ում համար հայրենիքն ավելի թանկ է, քան Փաշինյանը»։

Հարցին, թե ինչ է կարծում՝ ինչու են ՔՊ-ականների գերակշիռ մասը լքել նիստերի դահլիճը, արդյոք դահլիճում առավել վստահելիներն են մնացել, նա պատասխանեց, որ ՔՊ-ում առկա վախի զգացողոիթյունը բնական է։ Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ դահլիճում իրավիճակը սկսեց լարվել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ