copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:11 26-05-2022

«Մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին գցեց ու խորհրդարան չանցկացրեց». Ագնեսա Խամոյան

«Քաղաքական դաշտի ամենաանլուրջ, իսկ արդեն լուսահոգի կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանն ասում է՝ ընդդիմությունը վախենում է Նիկոլ Փաշինյանին հարց տալ. պատկերացնո՞ւմ եք, ես ու իմ գործընկերները վախենում ենք Նիկոլին հարց տալ, ծիծաղեցիք, դե անցանք առաջ»։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա նշել է. «Այն որ Նիկոլի հատուկ հանձնարարությունների դեսպանն ու յուր կուսակիցները որոշել են մտնել, մտնել, մտնել մինչեւ վերջ, մտնել քաղաքական խորը ու համապարփակ ինքնաոչնչացման հորձանուտը, այլեւս նորություն չէ, բայց որ այդ ճանապարհին Լուսավորի «քաղաքական մտքի գիգանտը» կարող է խորհրդարանական ընդդիմության մասին հայտարարել՝ «Եթե իրենք իսկապես մտածեին երկրի մասին, եթե իրոք մտածեին, թե Նիկոլ Փաշինյանը վատ վարչապետ է, չէին մասնակցի նախորդ ընտրություններին, կթողնեին՝ դաշտը մաքրվեր, ԱԺ-ում լիներ 7-8 քաղաքական ուժ, կազմվեր կոալիցիոն քաղաքական ուժ, որը իշխանությանը կփոխզսպեր, և ամեն բան կդառնար լեգիտիմ», հավանաբար զարմացրել է անգամ Նիկոլ Փաշինյանին։

Դեռ մի կողմ, որ նման հակաքաղաքագիտական, հակատրամաբանական ու զավեշտալի միտք միայն Լուսավորից կարող էր հնչել, բայց որ մենք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցել է, նորություն էր։ Մե՞նք ենք մեղավոր, որ ձայն չեք հավաքել (անգամ հայրենի Վանաձորում), մե՞նք ենք մեղավոր, որ Նիկոլն Էդմոնին քցեց ու խորհրդարան չանցկացրեց, իր՝ 50+1-ը չփոխարինեց Էդմոնին, Արամ Սարգսյանին, Բաբաջին ու մյուս հաճախորդներին խորհրդարան խցկելու սցենարի հետ։

Հարգելի՛ս, քանի էս խելքին եք, հա էլ քցված եք լինելու, հասկացի՛ր, թեպետ քեզ անգամ ձեր Նիկոլը չի հասկացել»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել