copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:37 13-09-2022

Այս սարսափելի գործողությունները հետևել են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների անպատժելիությանը․ Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսն անդրադարձել է Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական ուժերի հարձակմանը՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է բարոնուհի Քերոլայն Քոքսի մամուլի հաղորդագրությունում:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա:

«Ադրբեջանը ոչ միայն հարվածներ է հարցնում ռազմական օբյեկտներին, այլ նաև՝ համայնքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին»,-նշել է Քոքսը:

Մամուլի հաղորդագրությունում հիշատակվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունն առ այն, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ին ադրբեջանական զինուժը սկսել է հայկական դիրքերի ինտենսիվ գնդակոծությունը՝ հրետանային և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից՝ նաև ԱԹՍ-ների կիրառմամբ։

«Այս սարսափելի գործողությունները հետևել են Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների անպատժելիությանը և արտացոլում են նրա ցեղասպան քաղաքականությունը»,-նշել է նա:

Ապա Քերոլայն Քոքսն ընդգծել է՝ հասկանալի է, որ Ադրբեջանը խաղաղության մտադրություն չունի:

«Հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության ենթարկի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար»,-շեշտել է նա:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել