Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 08:06 13-09-2022

Կոնգրեսականներ Փալոնն ու Վալադաոն դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն և Ֆրանկ Փալոնը դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի բնակավայրերի վրա։

Դեյվիդ Վալադաոն հայտարարություն է տարածել, որում նշել է, որ խստորեն դատապարտում է չհրահրված հարձակումը Հայաստանի վրա։ «Ադրբեջանական ուժերի կողմից շարունակվող ագրեսիան անընդունելի և պետք է անհապաղ դադարեցվի>,- հայտարարել է Վալդաոն։

Ֆրանկ Փալոնը նույնպես դատապարտել է Ադրբեջանի հարձակումը։ «Ալիևը պետք է դադարեցնի իր ագրեսիան։ ԱՄՆ պետքարտուղարությունը և պետքարտուղար Բլինքենը պետք է աշխատեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար»,- հայտարարել է Փալոնը։
Ավելի վաղ Ադրբեջանի հարձակումը դատապարտել էին կոնգրեսականները Ադամ Շիֆն ու Ջեքի Սփիրը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել