copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 15-01-2023

Վրաստանի նախագահը դատապարտել է Ուկրաինայի Դնիպրո քաղաքի բնակելի շենքի վրա իրականացված հարձակումը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատապարտել է Ուկրաինայի Դնիպրո քաղաքի բնակելի շենքի վրա ռուսական ուժերի իրականացրած հարձակումը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Զուրաբիշվիլին անդրադառնալով Դնեպրոպետրովսկ քաղաքում բնակելի շենքի ռմբակոծությանը՝ ընդգծել է, որ խաղաղ բնակչության դեմ դաժան հարձակումը միջազգային իրավունքի նորմերի խախտում է։

«Ես կտրականապես դատապարտում եմ Ուկրաինայի Դնիպրո քաղաքում բնակելի շենքի վրա դաժան հարձակումը։ Բնակչության նկատմամբ բռնության անընդունելի դրսևորումը միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտում է։ Մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին Դնեպրում և Ուկրաինայում»,- իր թվիթերյան էջում գրել է Զուրաբիշվիլին։

Վերջին տեղեկություններով՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ռուսական ավիացիայի կողմից բնակելի շենքի ռմբակոծության հետեւանքով մահացել է 20 և վիրավորվել՝ 73 մարդ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը