Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:07 09-09-2022

Ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Շատերը կարծում են, թե նախկին նախագահներն ահռելի ֆինանսական միջոցներ ունեն եւ ոչինչ չեն խնայում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում` անսահմանափակ փող են ծախսում եւ անգամ հանրահավաքների մասնակիցներին են փողով բերում:

Իրականում, մեր տեղեկություններով, ընդդիմության առաջնորդները շատ դժվարությամբ են փող ծախսում, եւ նրանց թիմերում ամեն դրամը հաշվում են: Իսկ համատեղ գործողությունների ժամանակ համաչափորեն բաշխում են բոլոր ծախսերը: Երբեմն էլ տարաձայնություններ են ծագում, թե ով պետք է հոգա պայքարի ծախսերը, եւ ինչպես պետք է բաշխվեն թիմերի պարտականությունները:

Հուլիսի 19-ին, եթե հիշում եք, ընդդիմությունը հայտարարեց, թե շոգի պատճառով մեկ շաբաթով հետաձգում են հուլիսի 21-ին ծրագրած հավաքը: Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում կողմերը համաձայնության չեն եկել, թե ով պետք է այդ անգամ հոգա հանրահավաքի ծախսերը: Իսկ հիմնական ծախսը բեմի եւ տեխնիկական միջոցների տեղադրման հետ է կապված։

Մենք փորձեցինք շարժման մաս կազմող ուժերի ներկայացուցիչներից մեկնաբանություն ստանալ, սակայն թիմերի ամենաակտիվ գործիչները` Արսեն Բաբայանը, Արմեն Աշոտյանը, Ագնեսա Խամոյանը, ասացին, որ իրենք ֆինանսական հարցերում ներգրավված չեն, չեն կարող ասել։ Այնուամենայնիվ պարզեցինք, որ մեկ օրով Ֆրանսիայի հրապարակում բեմ եւ տեխնիկա տեղադրելն արժե 1 մլն 700 հազար դրամ։ Այս գումարը համատեղ հանրահավաքների ժամանակ կիսվում է` կեսը վճարում է Սերժ Սարգսյանի գրասենյակը, կեսը` Ռոբերտ Քոչարյանի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել