copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:33 06-09-2022

Հակակոռուպցիոնը մտել է ԱՆ եւ փաստաթղթեր առգրավել. ո՞վ է կորոնավիրուսի յուրացված միջոցների պատասխանատուն

Oragir.news-ի տեղեկություններով՝ մոտ 10 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է առողջապահությամն նախարարություն եւ փաստաթղթեր առգրավել:

Պատճառը կորոնավիրուսի ժամանակ գումարների յուրացման դեպքերն են, որոնցով այժմ զբաղվում են իրավապահները:Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցված, լայնամասշտաբ քննչական գործողություններ են արվում:

Փորձեցինք ԱՆ-ից տեղեկանալ՝ արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեում նախարարը կամ առանձին պաշտոնյաներ հարցաքննվել են, թե ոչ, առգրավված փաստաթղթերը Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին են վերաբերում, թե Արսեն Թորոսյանի, սակայն առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հեռախոսազանգերին չպատասխանեց։

Փորձեցինք նաև կապվել Հակակոռուպցիոն կոմիտեից մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի հետ ճշտելու, թե հարուցված քրեական գործի շրջանակներում կան մեղադրյալներ, թե ոչ, ինչ խափանման միջոց է ընտրվել, ինչ է պարզվել իրականացված քննությամբ, բայց վերջինս մեր զանգերը նույնպես անպատասխան թողեց։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ազգային ժողովում քննարկում էր կայացել պատգամավորների և Հաշվեքննիչ պալատի ներկայացուցիչների միջև։

«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ էին պահանջում Հաշվեքննիչ պալատի նախագահից Ատոմ Ջանջուղազյանից՝ առողջապահության նախարարության կողմից համավարակի ժամանակ տեղի ունեցած խախտումների բարձրաձայնման համար։ Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։ Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։

Վարչապետի հանձնարարականի համաձայն՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստացել ու ուսումնասիրել էր առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի բուժման գործընթացի վերաբերյալ իրականացրած ստուգման, հաշվեքննության ակտերը։ Դրա արդյունքում դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտեին հանձնարարել էր նյութեր նախապատրաստել։ Արդեն մայիսի 23-ին Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին