copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:05 03-09-2022

Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Պատերազմից հետո Ջալալ Հարությունյանը նույնպես հարցաքննվել է թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված եւ շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործով: Զինծառայողների ծնողները պնդում էին, որ նրան պետք է մեղադրանք առաջադրվի, քանի որ Հարությունյանն է հրամանը տվել։ Թերեւս դա էր պատճառը, որ երեկ Ջալալին մեղադրանք առաջադրվեց, բայց նա չձերբակալվեց։


Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «սեպտեմբերի 2-ին Ջ. Հ․-ին երկու դրվագով մեղադրանք է ներկայացվել 2003 թ․ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասին՝ Զինվորական պաշտոնեական անփութությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց են ընտրվել բացակայելու արգելքը եւ պաշտոնավարման կասեցումը: Որոշ տեղեկություններով, Ջալալ Հարությունյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը նուրբ զգացումներ ունի, եւ դրանք առաջացել են 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմից մոտ մեկ ամիս անց ՔՊ ջոկատը մեկնել էր ինժեներական աշխատանքներ իրականացնելու, եւ նրանց տեղակայել էին Ջալալ Հարությունյանի ղեկավարած զորամասում: Նկատենք, որ եթե մեղքի դասակարգում իրականացնենք, հստակ է, որ ամենամեծ մեղքը՝ գերագույն գլխավոր հրամանատարից հետո, Արցախի ՊԲ հրամանատարինն է, ով չի կարողացել պատերազմի հենց առաջին փուլում ճիշտ մարտավարություն ընտրել»;

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը